-
29.02.2024|
23:01
Ինձ հասած տեղեկությունների համաձայն գիշերը դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել Սոթքի հանքավայրում, ըստ աղբյուրի ազեռները դեռևս 2020 թ. նոյեմբերին կապիտուլյանտի կողմից հանձնված հանքավայրի հատվածից, ստորգետնյա ճանապարհներով փորձել են ներթափանցել հայկական վերահսկողության տակ գտնվող հատված, սակայն արժանացել են մեր տղաների ակտիվ դիմադրությանը, բարեբախտաբար զոհ կամ վիրավոր չունենք, թշնամու մասին տեղեկությունների չեմ տիրապետում։
-
29.02.2024|
22:42
Վստահ եղեք, որ կգա մի օր, երբ քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշոնատար անձը ոչ թե կսահմանափակվի հրաժարական տալով կամ մեկ նախադասությամբ հայտարարություն անելով ու չքվելով, այլ խորը և համապարփակ հաշվետվություն տալով...
-
29.02.2024|
21:15
Գրեթե բոլոր աշխարհակալները փորձել են գրավել Ռուսաստանը, դա եղել է նրանց երազանքը, գերնպատակներից մեկը:
-
29.02.2024|
21:05
Էդմոն Մարուքյանը կրկին հիշել է, որ իր և իշխանությունների տեսլականները մի շարք հարցերում հակասում են:
Լավ, էլի, «տղերք», հերիք է կապիկություն անեք...
-
29.02.2024|
20:29
Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իրեն ոչ էդ մի քանի հարյուր թիկնապահներն են փրկողը և ոչ էլ մի քանի հազար ոստիկանները։ Ավելին, նա հասկանում է՝ ինչ-որ իքս ժամի հենց նրանք առաջինը «սպիսատ կանեն» իրեն...
-
29.02.2024|
19:03
Համացանցում իրար աչքալուսանք են տալիս, որ մի քանի ժամից գարուն է: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իշխանություն են, Հայաստանում իսկական գարուն չի լինելու, միշտ մարտի 1 է լինելու՝ ողբերգություններ, զոհեր, տարածքային և այլ կորուստներ...
-
29.02.2024|
17:33
Ասում են՝ մենք դիմադրելու պոտենցիալ չունենք։ Մի կողմից, ճիշտ են ասում՝ կառավարման ներկա որակներով այդ պոտենցիալը չկա և 30 տարի հետո էլ չի լինելու։
Եկեք ֆինանսական, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսների մասով տեսնենք՝ մենք արդյոք այդ դիմադրելու ռեսուրսը ունե՞նք, թե ոչ։
-
29.02.2024|
17:04
Էսօր ձմռան վերջին օրն է։ Ով լավ չլսեց, կրկնում եմ՝ էսօր ձմռան վերջին օրն է։
-
29.02.2024|
16:47
Ինչու ոչ արդյունավետ աշխատող, ձեռքբերումներ չունեցող պետական բարձր պաշտոնյաներին , բարձր ռոճիկից զատ, պետբյուջեից պարբերաբար մեծ պարգևավճարներ են բաժանում, սակայն ուսուցիչների ու սահմանապահ զինծառայողների աշխատավարձի բարձրացումը կապում են ատեստացիա անցնելու հետ, իսկ ուսուցիչների ու զինծառայողների ատեստացիայի գործընթացը շատ դժվար է։
-
29.02.2024|
15:32
Սա ասում է, որ եթե Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ միջազգային հայցերից, ապա հնարավոր է, որ Հայաստանն էլ հրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից...